Սևադա Արզումանյանի գլխավորությամբ «Էրեբունին» առաջին միավորն է վաստակել Առաջին խմբում

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի 11-րդ տուրի շրջանակում Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում տեղի է ունեցել «Էրեբունի» – «Ալաշկերտ 2» հանդիպումը:

Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Հանդիպման 61-րդ րոպեին «Ալաշկերտ 2»-ի կազմում հաշիվը բացել է Ախմեդ Ջինդոյանը, երեք րոպե անց «Էրեբունիի» ֆուտբոլիստ Արսեն Միքաելյանը հավասարեցրել է հաշիվը: Խաղն այդպես էլ ավարտվել է:

Սևադա Արզումանյանի գլխավորությամբ այս միավորն «Էրեբունիի» համար առաջինն էր Առաջին խմբի ընթացիկ մրցաշրջանում:

Նշենք, որ «Ալաշկերտ 2»-ն Առաջին խմբի չեմպիոնն է նախորդ երկու մրցաշրջաններում:

Լուսանկարը՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայության
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ