Սեսկ Ֆաբրեգասը ձմռանը կհեռանա «Չելսիից» և կարիերան կշարունակի Իտալիայում

«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կլինի «Միլանի» գլխավոր տրանսֆերային նպատակը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ինչպես հաղորդում է QS Sport-ը, 29-ամյա իսպանացին այլևս տեղ չունի թիմի հիմնական կազմում և արդեն ձմռանը պատրաստ է տեղափոխվել այլ ակումբ:

Ամռանը «Միլանը» փորձեր կատարեց Ֆաբրեգասին գնելու համար, սակայն գործարքը այդպես էլ չկայացավ: Նշվում է, որ իտալացիները պատրաստ են Սեսկի տեղափոխությունը իրականացնել արդեն հունվարին:

Ավելացնենք, որ «Միլանը» նոր սեփականատերեր ունի, ովքեր պատրաստ են գումար տրամադրել տրանսֆերների համար:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ