Սեսկ Ֆաբրեգասը՝ ԱՊԼ-ի ամենադանդաղ ֆուտբոլիստների եռյակում

«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենադանդաղ ֆուտբոլիստներից է՝ հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ իսպանացին ընթացիկ մրցաշրջանում առավելագույնը զարգացրել է 28,7 կմ/ժ արագություն:

Ֆաբրեգասից դանդաղ վազում են միայն երկու ֆուտբոլիստ՝ «Սթոք Սիթիի» հարձակվող Պիտեր Կրաուչը(28,5 կմ/ժ) և կիսապաշտպան Չառլի Ադամը(26,7 կմ/ժ):

Ամենաարագ ֆուտբոլիստների եռյակն սկսում է «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Կայլ Ուոքերը(35,18 կմ/ժ), երկրորդը «Սանդերլենդի» ֆուտբոլիստ Լինդեն Գուչն է(35,19 կմ/ժ): Ամենաարագը «Սաուտհեմփթոնի» ֆուտբոլիստ Շեյն Լոնգն է(35,31 կմ/ժ):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ