Սերժ Օրիեն կտեղափոխվի Անգլիա

Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Սերժ Օրիեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում:

Ֆրանսիական մամուլը հայտնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը բանակցել  է «Մանչեսթեր Յունայթեդի»  գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Պորտուգալացի մասնագետը իր համաձայնությունն է տվել և ցանկանում է, որ  պաշտպանը ամռանը միանա «կարմիր սատանաներին»:

Օրիեն կխաղա աջ պաշտպանի դիրքում, ինչը հնարավորություն կտա Անտոնիո Վալենսիային վերադառնալ կիսապաշտպանի դիրքին:

Օրիեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2019 թվականին, ֆրանսիական գրանդը  ֆուտբոլիստին նոր պայմանագիր է առաջարկել, սակայն նա մերժել է ակումբի առաջարկը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ