Սերխիո Ռամոսն ու Կրիշտիանո Ռոնալդուն մեղադրել են Կեյլոր Նավասին (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխո Ռամոսը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղի առաջին գոլի մեղավորը Կեյլոր Նավասն է, այս մասին գրում է Marca-ն:

Երեկ Չեմպիոնների լիգայի Դորտմունդի «Բորուսիա» – «Ռեալ» հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով: Նավասը բաց թողեց գոլը, երբ «Արքայական ակումբը» հաղթում էր 1-0 հաշվով: Ռամոսը կարծում է, որ Նավասը պետք է բռներ գնդակը, ոչ թե փորձեր հեռացնել այն, որի արդյունքում գնդակը դիպավ պաշտպան Ռաֆայել Վարանին և հայտնվեց մադրիդյան ակումբի դարպասում:

Թիմի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն կարծես թե նույնպես դժգոհ էր Նավասի գործողություններից: Վերջինս ընդմիջման ժամանակ Գարեթ Բեյլին հայտնում էր իր դժգոհությունը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ