Սերխիո Ռամոսը վնասվածք է ստացել և բաց կթողնի Ռումինիայի դեմ առաջիկա հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում երեկ մասնակցեց Իտալիայի ընտրանու դեմ ընկերական խաղին:

Ինչպես փոխանցում է Goal.com-ը, ֆուտբոլիստը ընկերական խաղի ժամանակ մեջքի հատվածում ցավեր է զգացել:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հաստատել է, որ Ռամոսը լքել է Իսպանիայի ազգային հավաքականի մարզաբազան `վնասվածքի պատճառով: Ռամոսը այսօր կվերադառնա Իսպանիա, որտեղ մադրիդյան ակումբի ֆուտբոլիսների մի մասը պատրաստվում է «Բարսելոնայի» դեմ խաղին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ