Սերխիո Ռամոսը կարող է հայտնվել լոնդոնյան գրանդում

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» կարող է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսին:

Ինչպես հայտնում է Corriere Dello Sport-ը, «արիստոկրատների» կազմում իսպանացուն ցանկանում է տեսնել Անտոնիո Կոնտեն, ով Եվրո 2016-ից հետո գլխավորելու է «Չելսին»:

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 19 հանդիպում, խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ