Սերխիո Ռամոսը գիտի, թե ինչու են երկրպագուները սուլում Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ պետք է ուշադրություն դարձնել ակումբի երկրպագուների քննադատություններին:

«Ես գիտեմ, թե ինչու են երկրպագուները սուլում Ռոնալդուին: Իսկ ինչո՞ւ ոչ: Նրանք ինձ էլ են սուլում:

Երկրպագուները այդպես են վարվել Ռոնալդուի, Զիդանի, Կամաչոյի, Սանչիսի հետ: Նրանք բոլորին են սուլել:

Սակայն այդ ամենը իր տրամաբանական բացատրությունը ունի: Ամեն իրավիճակում դու պետք է փորձես մի դրական բան տեսնել: Երկրպագուները գտնում են, որ մենք ավելիին ենք ընդունակ: Դա մոտիվացնում է մեզ՝ ավելի լավ հանդես գալու»,-ընգծել է Ռամոսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ