Սերխիո Ռամոսը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպման լավագույն խաղացող:

Իսպանացի պաշտպանը հեղինակեց «արքայական» ակումբի միակ գոլը հիմնական ժամանակում, ինչպես նաև դիպուկ իրացրեց հետխաղյա 11-մետրանոցը:

2014 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Ռամոսը կրկին գրավեց Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասը, սակայն այդ հանդիպումն ավարտվեց ավելացված ժամանակում, որում «արքայական» ակումբը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «հնդկացիների» դարպասը: Սերխիո Ռամոսն այդ խաղում ևս դարձավ հանդիպման լավագույն խաղացող:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ