Սերխիո Ռամոս. «Թող Պիկեն գնա «Բարսելոնա» – ՊՍԺ խաղը նորից նայի»

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը ՉԼ-ի 1/4 եզրափակչի «Բավարիայի» նկատմամբ (4:2, 2:1):

«Դեռ շատ շուտ է խոսել եզրափակչի մասին, քաին որ մենք դեռ պետք է հաղթենք կիսաեզրափակիչում: Իհարկե մենք ուզում ենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Ուրախ ենք, որ մեզ հաջողվեց պայքարից դուրս հանել «Բավարիային»:

Ինչ վերաբերվում է Պիկեի ռեակցիային, ապա լավ կլինի, եթե նա նորից նայի «Բարսելոնա» – ՊՍԺ հանդիպումը: Հնարավոր է, որ դրանից հետո նա իր կարծիքը փոխի մրցավարների հետ կապված: Եկեք ուղղակի սպասենք «Բարսայի» և «Յուվեի» պատասխան խաղին»,- ասել է Ռամոսը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Յուվենտուս» պատասխան հանդիպումը կկայանա այսօր:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ