Սերխիո Ագուերոն մեկնաբանել է Լիոնել Մեսիի և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների միջև եղած վիճաբանությունը

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Սիթի» – «Բարսելոնա» (3:1) հանդիպումից հետո, անգլիական ակումբի ֆուտբոլիստները հայհոյել են հյուրերի հարձակվող Լիոնել Մեսիին:

Դրվագը տեղի է ունեցել  հանդիպումից  հետո,երբ Մեսին դեպի հանդերձարան է քայլել: Արգենտինացին հիմար է անվանել «Սիթիի» ֆուտբոլիստներից մեկին (անունը չի նշվում), որից հետո կրքերը ավելի են բորբոքվել: Միջադեպը շարունակություն չի ունեցել տանտերերի հարձակվող Սերխիո Ագուերոյի շնորհիվ:

«Անհնար է ուրախանալ պարտությունից: Լիոնելը շատ էր տխրել: Մրցակից թիմի ֆուտբոլիստներին պետք է հարգել և կապ չունի, թե խաղադաշտում ինչ հաշիվ է գրանցվել: Ես ինքս չեմ տեսել, թե ինչ է եղել, բայց վստահեցնում եմ, որ որևէ լուրջ կոնֆլիկտ չկա, ամեն ինչ նորմալ է»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Mirror-ը:

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները «Բարսելոնայի» հետ խաղից հետո հայհոյել են Լիոնել Մեսիին

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ