Սերիա Ա-ն մտադիր կրճատել մասնակից թիմերի քանակը

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կառլո Տավեկիոն պնդում է, որպեսզի Ա Սերիայի թիմերի քանակը կրճատվի մինչև 18-ի: Տավեկիոն վստահ է, որ գնալով այդ քայլին նրանք կօգնեն ավելի ուժեղացնել և հետաքրքիր դարձնել իրենց առաջնությունը:

«Եթե մենք կրճատենք թիմերի քանակը մինչև 18-ի, ապա առաջնության մակարդակը կբարձրանա: Այս շաբաթ հանդիպելու եմ լիգայի ներկայացուցիչների հետ և մենք կքննարկենք այդ գաղափարը:

Իհարկե դա շատ բարդ կլինի, քանի որ մեկ տարում բան չես փոխի: Այն իրականացնելու համար պետք է 4-5 տարի: Ինձ համար կատարյալ կլինի, եթե Ա Սերիայում լինի 18 թիմ, Սերիա Բ-ում և Լիգա Պրոյում ՝ 20»,- Տավեկիոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Տվյալ պահին Ա Սերիայում հանդես է գալիս 20 թիմ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ