Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը կես միավորով են զիջում առաջատարներին

Մեծ Բրիտանիայի Մեն կղզում ընթացող շախմատի «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարի 3-րդ տուրն այնքան էլ հաջող չէր հայ շախմատիստների համար: Գաբրիել Սարգսյանը սևերով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Ալեքսանդր Լենդերմանի հետ, Սերգեյ Մովսիսյանն էլ հաշտություն կնքեց անգլիացի գրոսմայստեր Դավիթ Հովելի հետ: Իսկ ահա Հրանտ Մելքումյանը պարտվեց գերմանացի շախմատիստուհի, միջազգային վարպետ Էլիզավետ Պյոտցին:

3 տուրից հետո Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը վաստակել են 2,5-ական միավոր, Հրանտ Մելքումյանն ունի 1,5 միավոր: Մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում են հնդիկ Սանթոշ Գուջրաթհի Վիդիթը և Լատվիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ