Սերգեյ Մովսիսյանն առաջին պարտությունը կրեց

Մեծ Բրիտանիայի Մեն կղզում ընթացող շախմատի «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարի 5-րդ տուրի կենտրոնական պարտիաներից մեկը մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշ ունեցող իտալացի գրոսմայստեր, ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Ֆաբիանո Կարուանայի և Սերգեյ Մովսիսյանի մրցախաղն էր: Ցավոք հայ շախմատիստը զիջեց մրցակցին՝ կրելով մրցաշարում առաջին պարտությունը: Այդ անհաջողությունից հետո Մովսիսյանը 3,5 միավորով նահանջեց 13-րդ հորիզոնական:

Գաբրիել Սարգսյանը 3-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց՝ հաշտություն կնքելով վրացի շախմատիստուհի Նինո Բացիաշվիլու հետ: Սարգսյանը 3,5 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:

Հրանտ Մելքումյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Նրա մրցակիցը հնդիկ շախմատիստ Պրագնանանդհան էր: Մելքումյանը 3,5 միավորով 16-րդ տեղում է:

Մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է ուկրաինացի Պավել Էլյանովը, ով պարտության մատնեց Արկադի Նայդիչին: 9 շախմատիստներ 4-ական միավորով հետապնդում են առաջատարին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ