Սերգեյ Կարյակինը հաշվի մեջ առաջ է անցնում

Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի առաջնության մրցախաղում վերջապես ընդհատվեց ոչ-ոքիների շարանը:  8-րդ պարտիայում սևերով խաղացող Սերգեյ Կարյակինը հիանալի օգտագործեց Կառլսենի թույլ տված սխալները և առաջին հաղթանակը տոնելով, հաշվի մեջ առաջ անցավ՝ 4,5:3,5:

Կարյակինն անցողիկ զինվոր ուներ, որն արդեն հասել էր 2-րդ հորիզոնական ու սպառնում էր վերածվել թագուհու: Հենց դա էլ վճռեց պարտիայի ելքը: Աշխարհի չեմպիոնը ստիպված էր 52-րդ քայլին ընդունել իր պարտությունը, որը չափազանց դժվարին կացության մեջ դրեց Կառլսենին:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանելու համար Կառլսենին անհրաժեշտ է մնացած 4 պարտիաներում 2 հաղթանակ տոնել, ինչը Կարյակինի գերազանց խաղի պայմաններում շատ բարդ է: Նորվեգացի գրոսմայստերը պետք է ձգտի գոնե հավասարեցնելու հաշիվը և մրցակցության ելքը փորձի վճռել լրացուցիչ մրցախաղում:

Այսօր մրցախաղի մասնակիցները կհանգստանան, իսկ վաղը կկայանա 9-րդ պարտիան, որում սպիտակներով կխաղա Կարյակինը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ