Սերգեյ Կարյակինը հաղթեց հավակնորդների մրցաշարում ու կմրցի Կարլսենի հետ

Մոսկվայում ավարտվեց շախմատի հավակնորդների մրցաշարը։ Որոշիչ պարտիայում մրցում էին Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) ու Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ)։ Երկուսն էլ ունեին 7.5-ական միավոր ու հաղթողը կհաղթեր նաև մրցաշարում, իսկ ոչ-ոքիի դեպքում Կարուանան կդառնար հաղթող։

Լարված ու դիտարժան պարտիայում Կարյակինն, ի վերջո, կարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունն ու 42-րդ քայլում ստիպեց մրցակցին հանձնվել։

Արդյունքում, Կարյակինը վաստակեց 8.5 միավոր ու հաղթեց հավակնորդների մրցաշարում՝ իրավունք ստանալով Նյու Յորքում մրցել Մագնուս Կարլսենի հետ ու վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ