Սերգեյ Կարյակինը չգտավ հաղթանակի ուղին

Հերթական հանգստյան օրվանից հետո Նյու Յորքում շարունակվեց շախմատի աշխարհի առաջնության մրցախաղը: Նախորդ տուրում կրած պարտությունից հետո 9-րդ պարտիայում սևերով խաղացող Մագնուս Կառլսենին չհաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Ավելին, պարտիայի միջնամասում Սերգեյ Կարյակինն առավելություն ուներ, սակայն չկարողացավ գտնել հաղթանակ տանող ուղին՝ չտեսնելով թագուհու ուժեղ քայլը:

Արժանին պետք է մատուցել աշխարհի չեմպիոնին, ով կարողացավ բարդ իրավիճակում փրկել պարտիան: Մոտ 6-ժամյա համառ պայքարից հետո մրցակիցները 74-րդ քայլին հաշտություն կնքեցին: Կարյակինը հաշվի մեջ առջևում է՝  5:4:

Ինչպես նախորդ պարտիայից հետո, այս անգամ էլ Մագնուս Կառլսենը հրաժարվեց մեկնաբանություններ տալ նորվեգական հեռուստաընկերությանն ու մրցախաղի պաշտոնական հեռարձակողին: 8-րդ պարտիայից հետո նա չէր ներկայացել մամուլի ասուլիսին, որի համար տուգանվել էր մրցախաղի ավարտից հետո իրեն հասանելիք մրցանակային գումարի 10 տոկոսով: Կառլսենը բողոքարկել է այդ որոշումը:

Այսօր կկայանա մրցախաղի 10-րդ պարտիան: Սպիտակներով կխաղա Կառլսենը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ