Սենիկ Սերոբյանը՝ խուլերի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթացող խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը երիտասարդների մրցապայքարում հունա-հռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Սենիկ Սերոբյանը (անձնական մարզիչ՝ Գագիկ Սերոբյան) նվաճել է ոսկե մեդալ, իսկ 74 կգ քաշային Արարատ Սարգսյանը (անձնական մարզիչ՝ Ալեքսանդր Մարկոսյան) դարձել է բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում է ՀՀ Սպորտի և Երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ մայիսի 1-9-ը ընթացող առաջնությանը Հայաստանի Հանրապետությունը Թեհրանում ներկայացնում են 12 մարզիկներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ