Սելյուկը՝ Գվարդիոլային. «Գնա «Սանդերլենդը» մարզելու»

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Յայա Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկը պատերազմ է հայտարարել Խոսեպ Գվարդիոլային, ով խաղալու հնարավորություն չի տալիս Տուրեին:

«Պեպը հաջողությունների է հասել «Բարսելոնայում» ու «Բավարիայում», բայց եկեք տեսնենք, թե ինչ արժեք ունեն այդ հաջողությունները:

Գվարդիոլան գլխավորել է Ֆրանկ Ռեյկարդի կառուցած «Բարսելոնան»: Բացի այդ, նա հաջողության է հասել՝ թիմում ունենալով Լիոնել Մեսիի նման ֆուտբոլիստ: Մեսին է «Բարսելոնայի» համար արել, ոչ թե Պեպը: Լուիս Էնրիկեն հիմա ապացուցում է, որ «Բարսելոնայի» հաջողությունները պայմանավորված չէին Գվարդիոլայով:

Եթե Պեպն ուզում է ապացուցել, որ մեծագույն մարզիչ է, պետք է գնա «Սանդերլենդ» կամ էլ «Սարագոսա»: Եկեք տեսնենք, թե ինչ հաջողությունների նա կհասնի, եթե չունենա ֆանտաստիկ թիմ կամ էլ կես միլիարդ տրանսֆերների համար:

Կկարողանա՞ նա անել այն, ինչ արեց Կլաուդիո Ռանյերին «Լեսթերում» կամ Մաուրիսիո Պոչետինոն «Տոտենհեմում»:

Ինչևէ, մենք երբեք դա չենք իմանա: Եթե «Սիթին» այս տարի Պրեմիեր լիգայում կամ ՉԼ-ում չհաղթի, Գվարդիոլային ևս 100-200 միլիոն ֆունտ կտրամադրեն, և դա այնքան կշարունակվի, մինչև վերջնականապես կձախողվի: Այսպիսի բաները մարզչական հմտությունների հետ առնչություն չունեն»,- ասել է Սելյուկը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ