Սելյուկ. «Օզբիլիսը խոցված օդաչու է, և չարժե ժամանակ ծախսել նրա վրա»

Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը մեկնաբանել է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը իր նախկին հաճախորդ Արաս Օզբիլիսի  «Բեշիքթաշից» «Թերեկ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ :

«Օզբիլիսը արդեն մոռացել է, թե վերջին անգամ, երբ է ֆուտբոլ խաղացել: Նա խոցված օդաչու է և «Թերեկի» մակարդակի ֆուտբոլիստ չէ: Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս «Ռայո Վալեկանոյում» և նույնիսկ առաջնությունից դուրս թռած թիմում խաղաժամանակ չէր ստանում, քանի որ բավականաչափ լավը չէր:

Օզբիլիսը իմ ֆուտբոլիստն էր, սակայն «Կուբանից» «Սպարտակ» աղմկահարույց տեղափոխությունից հետո, նրա հետ գործ չեմ բռնում: Աստված ամեն ինչ տեսնում է, այդ իսկ պատճառով նա հիմա ոչ մի տեղ չի խաղում և մի քանի անգամ ենթարկվել է խաչաձև հյուսվածքների վիրահատության: Կարծում եմ, որ նրա կարիերան ավարտված է:  Իմ խոսքերի ապացույցը «Ռայո Վալեկանոյում» և «Բեշիքթաշում» 10 ամսվա ընթացքում  խաղադաշտում ավելի քիչ քան 100 րոպե անցկացրած ժամանակն է:

Չարժե ժամանակ ծախսել Օզբիլիսի վրա: «Թերեկը» ուժեղ ակումբ է` մեծ հավակնություններով: Համոզված եմ, որ նման ֆուտբոլիստ նրանց անհրաժեշտ չէ՝ նույնիսկ անվճար»,-Championat.com-ն է մեջբերում Սելյուկի խոսքերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ