Սեդա Թութխալյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

16-ամյա գյումրեցի սպորտային մարմնամարզուհի Սեդա Թութխալյանը Բեռնում կայացած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ժամանակ Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել է ոսկե մեդալ:

Ռուսաստանի հավաքականը եզրափակիչ է դուրս եկել 2-րդ տեղով՝ 0,102 միավոր զիջելով Մեծ Բրիտանիայի թիմին: Եզրափակիչում Ռուսաստանի ներկայացուցիչները հավաքել են 175,212 միավոր՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն:

Երկրորդ արդյունքն է գրանցել Մեծ Բրիտանիայի թիմը՝ 170,312 միավորով, երրորդը Ֆրանսիայի հավաքականն է՝ 168,496 միավորով:

Շվեյցարիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմում ելույթ են ունեցել Սեդա Թութխալյանը, Ալիա Մուսթաֆինան, Քսենիա Աֆանասևան, Դարիա Սպիրիդոնովան և Անգելինա Մելնիկովան:

Թութխալյանի մարզական կարիերայում 2013 թվականը եղավ հենքային։ Ռուսաստանի առաջնությունում նա արժանացավ ոսկե մեդալի բոլոր չորս գործիքների վարժություններում, իսկ ազատ վարժություններում գրավեց երկրորդ տեղը։

Ավելացնենք, որ Սեդա Թութխալյանը 2014 թվականի Երիտասարդական Օլիմպիական խաղերի չեմպիոն է: Նրա հայրը՝ Գուրգեն Թութխալյանը, սամբոյի քառակի չեմպիոն է, իսկ եղբայրը Բելառուսի հավաքականի կազմում պայքարում է սամբո ըմբշամարտ մարզաձևում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ