Սաուլը երկարաձգեց պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ

Մադրիդի «Ատլետիկոն» նոր պայմանագիր ստորագրեց թիմի կիսապաշտպան Սաուլ Նիգսի հետ:

Կողմերի միջև նոր համաձայնությունը կնքվել է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը:

Մադրիդյան ակումբ Սաուլը տեղափոխվել է 2008 թվականին և հանդես էր գալիս թիմի 2-րդ կազմում, իսկ թիմի հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2012 թվականին 17 տարեկան հասակում:

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին անցկացրել է 31 հանդիպում՝ հեղինակելով 4 գոլ և 2 գոլային փոխանցում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ