Սաուլ.«Եթե «Ռեալը» աշխարհի լավագույն ակումբն է, ապա թող դա ապացուցի խաղադաշտում»

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգյեսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Ռեալի» դեմ առաջիկա հանդիպումը:

«Եթե «Ռեալը» աշխարհի լավագույն ակումբն է, ապա թող դա ապացուցի խաղադաշտում: Մենք ցանկանում ենք պատմություն կերտենք և առաջիկա եզրափակիչը լավ հնարավորություն է Լիասաբոնի եզրափակչի համար վրեժխնդիր լինելու:

«Ատլետիկոն» հիանալի ակումբ է, որտեղ կարող ես լավ զարգանալ: Ուրախ եմ, որ շարունակելու եմ հանդես գալ մադրիդցիների կազմում»,- ասել է Սաուլը:

Ընթացիկ մրցաշրջանում Սաուլը անցկացրել է 47 հանդիպում, խփել 9 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհանդիպեն «Ռեալն» ու «Ատլետիկոն»:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ