Սարկիսովի գոլն օգնել է «Վոլգային» գերկամային հաղթանակ տանել

Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի 34-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով գերկամային հաղթանակ է տարել «Տոմի» դեմ խաղում: Տանտերերին հաջողվել է երկու անգամ վերականգնել հաշիվը, ինչպես նաև՝ խփել երրորդ գնդակն ու հաղթանակ կորզել բարդ խաղում:

Խաղին ամբողջությամբ մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ու «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը, որի գոլը նպաստել է թիմի հաղթանակին:

34-րդ տուրից հետո «Վոլգան» 46 միավորով 11-րդն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ