Սարկիսովը վնասվածք է ստացել

Հայաստանի հավաքականի և Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը վնասվածք է ստացել «Ենիսեյի» դեմ խաղում:

Հայ ֆուտբոլիստը փոխարինվել է հանդիպման 33-րդ րոպեին: Նախնական տվյալների համաձայն Սարկիսովը վնասել է մկանը:

Արթուրը բացել է նաև հանդիպմանը հաշիվը  և մինչ վնասվածք ստանալը մի քանի վտանգավոր պահեր է ստեղծել մրցակցի տուգանային հրապարակում:

«Վոլգան» հաղթել է «Ենիսեյին» 4-0 հաշվով և մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 9-րդ տեղը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ