Սարգիս Հովսեփյանը հայտարարել է հրաժարական տալու մասին

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» չկարողացավ հաղթահարել Ջիբրալթարի «Եվրոպայի» արգելքը՝ դուրս մնալով հետագա պայքարից:

Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հայտարարել է, որ չի կարողացել կատարել իր առջև դրված առաջադրանքները, որի համար հրաժարական է տալիս:

Հովսեփյանը հաջողություն է մաղթել «Փյունիկին» ու այն մարդուն, ով կստանձնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ