Սարգիս Ադամյանը կհեռանա «Շտայնբախից» և կտեղափոխվի ավելի բարձրակարգ առաջնություն

23-ամյա հայազգի հարձակվող Սարգիս Ադամյանը որոշել է չերկարաձգել Գերմանիայի Ռեգիոնալ 4-րդ դիվիզիոնում հանդես եկող «Շտայնբախի» հետ պայմանագրի ժամկետը և ամռանը կտեղափոխվի ավելի բարձրակարգ առաջնություն:

««Շտայնբախում» անցկացրած ժամանակը հրաշալի էր, այստեղ ես շատ ընկերներ եմ ձեռք բերել և հիշարժան շատ իրադարձություններ են եղել: Բայց այժմ եկել է նոր նպատակների ժամանակը»,- ասել է Ադամյանը:

«Շտայնբախի» մարզական տնօրենն իր հերթին ավելացրել է. «Սա մեծ կորուստ է մեզ համար, բայց Սարգիսն արդեն հասունացել է և պատրաստ է ավելի բարձրակարգ առաջնությունում հանդես գալու համար. մենք դա հասկանում ենք: Այս 1,5 տարվա ընթացքում նա ապացուցել է, որ հիանալի ֆուտբոլիստ է»:

Սարգիս Ադամյանը «Շտայնբախի» կազմում անցկացրել է 47 հանդիպում և դարձել 23 գոլի ու 9 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Օրն անարդյունավետ էր արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների համար. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ