Սանտյագո Կանիսարես.«Ես Կասիլյասին ԵՎՐՈ չէի տանի»

Իսպանիայի հավաքականի և «Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտյագո Կանիսարեսը կարծիք է հայտնել, որ Իկեր Կասիլյասը պետք է զիջի իր տեղը Դավիդ դե Խեային ազգային ընտրանու դարպասում:

«Իսպանիայի հավաքականի դարպասապահը պետք է լինի Դավիդ դե Խեան: Նա հիմա ավելի լավ է գործում, քան Իկերը: Եթե ես լինեի Դել Բոսկեի փոխարեն, ապա Կասիլյասին ԵՎՐՈ-2016 չէի տանի»,-ասել է Կանիսարեսը:

Նշենք, որ երեկ կայացած Ռումինիայի հետ ընկերական խաղում Իկեր Կասիլյասն իր 166-րդ հանդիպումն անցկացրեց Իսպանիայի հավաքականի կազմում և 101-րդ անգամ դարպասն անառիկ պահեց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ