Սանտուշը պարզաբանել է, թե ինչու են բոլորը միշտ խոսում Ռոնալդուի մասին

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խոսել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Բոլորը միշտ խոսում են Ռոնալդուի մասին, իսկ գիտե՞ք՝ ինչու… Նա փառահեղ ֆուտբոլիստ է: Միայն մեծագույն ֆուտբոլիստների մասին են անդադար խոսում: Եվրո 2016-ում հարյուրավոր ֆուտբոլիստներ կան, իսկ բոլորի՞ մասին են այդքան խոսում. իհա՛րկե ոչ: Կրիշտիանուն միշտ պետք է բոլորին:

Ռոնալդուին, սակայն, սա չի անհանգստացնում. նա սովոր է ճնշման տակ լինել, միաժամանակ ցույց տալ իր բարձր կարգը, երբ պետք է»,- ասել է Սանտուշը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ