Սանտուշը երկարաձգել է պայմանագիրը Պորտուգալիայի հավաքականի հետ

Պորտուգալական հեղինակավոր A Bola-ն հայտնում է, որ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը երկարաձգել է պայմանագիրը Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:

Նշվում է, որ կողմերը ձեռք են բերել համաձայնություն, ըստ որի՝ Սանտուշը կլինի Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը մինչև 2020 թվականի ամառ:

Հավելենք՝ Ֆերնանդու Սանտուշն ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնել է 2014 թվականին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ