«Սանթոսը» պատրաստ է 30 մլն եվրոյի դիմաց վաճառել Գաբրիելին «Բորուսիային»

Վագներ Ռիբեյրոն, ով համարվում է «Սանթոսի» հարձակվող Գաբրիել Բարբոսայի գործակալը, մեկնաբանել է իր հաճախորդի տեղափոխությունը եվրոպական թոփ-ակումբ:

«Գաբրիելի պայմանագրի մեջ նշված է հրաժարագին, որը կազմում է 50 մլն եվրո: Սակայն ներկայիս վիճակը կստիպի «Սանտոսին»  ընդունել 30 մլն եվրոյի առաջարկ: Ես արդեն խոսել եմ թիմի նախագահ Մոդեստո Ռոմայի հետ և նա հաստատել է, որ ակումբը պատրաստ է 30 մլն եվրոյի դիմաց հրաժարվել Գաբրիելից:

Մենք արդեն ստացել ենք առաջարկ: Կարող եմ ասել, որ դա գերմանական թոփ-ակումբ է: Նրանք առաջարկել են 25 մլն եվրո: Ներկայումս ես աշխատում եմ այդ տրանսֆերի շուրջ»,- ասել է Ռիբեյրոն:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Գաբրիելի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ