«Սանդերլենդի» ֆուտբոլիստը 6 տարի ազատազրկման է դատապարտվել

«Սանդերլենդի»  նախկին ֆուտբոլիստ Ադամ Ջոնսոնին  դատարանը դարտապարտել է 6  տարի ազատազրկման անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար, բացի դրանից  ֆուտբոլիստը 50 հազար ֆունտ տուգանք է պարտավորվել վճարել : Դատավճռի հայտարարման ժամանակ  Ադամ Ջոնսոնը որևէ զգացմունք ցույց չի տվել:

Դատավոր Ջոնատան Ռոուզը ընգծել է, որ դատապարտյալը գիտեր, որ  տուժողը դեռ չափահաս չէր և չնայած դրան,  նա սեռական կապի մեջ է մտել աղջիկա հետ:

28-ամյա Ջոնսոնը ինքը ընդունել է, որ  սեռական բնույթի հարաբերություններ է ունեցել 18 տարին չլրացած աղջկա հետ: Նա խոստավանությունից հետո «Սանդերլենդը» խզել է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը:  Ֆուտբոլիստը զրկվել է նաև Adidas-ի  հովանավորությունից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ