Սանչեսին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու համար

Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին «Բարսելոնայում» հանդես գալու տարիներին հարկերից խուսափելու առիթով:

Դատախազ Միգել Անխել Պերես դե Գրեգորիոն դատարանում հայտարարել է, որ չիլիացի ֆուտբոլիստը իր ստացած եկամուտներից  983, 4 հազար եվրո չի վճարել իսպանական հարկերի գանձման մարմնին:

Հետաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ Սանչեսը մտադրված ստեղծել է Numidia Trading ընկերությունը, որը հնավորություն է ընձեռնել ֆուտբոլիստին խուսափել հարկերից:

Նշենք, որ 27-ամյա հարձակվողը 5-րդ «Բարսելոնայի» ֆուտբոլիստն է, որի դեմ հարուցվում է նման գործ: Ավելի վաղ այս խնդրի հետ բախվել են Լիոնել Մեսին, Խավիեր Մասկերանոն, Սամուել Էտո՛օ՛ն և Ադրիանոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ