Սանչեսը կարող է տեղափոխվել Չինաստան

«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է կարիերան շարունակել Չինաստանի Սուպերլիգայում:

«Չինագործների» ղեկավարությունը չի կարողանում բավարարել չիլիացի ֆուտբոլիստի պահանջները: Սանչեսը ցանկանում է ստանալ շաբաթական 300 հազար եվրո աշխատավարձ, որը կարող է ճեղք առաջացնել լոնդոնյան ակումբի բյուջեում:

Անգլիայում ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին», սակայն Չինաստանում հարձակվողը կարող է անհամեմատ ավելի շատ գումար վաստակել:

Հաղորդվում է, որ չինական ակումբներից մեկը պատրաստ է Սանչեսին վճարել շաբաթական 400 հազար աշխատավարձ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ