Սամվել Եսայանն ու Սերգեյ Բորիսովը մենամարտել են Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթին

Ըմբիշներ Սամվել Եսայանն ու Սերգեյ Բորիսովը մասնակցել են մրցության, որն անցկացվել է Եվրոպայի ամենաբարձր լեռան՝ Էլբրուսի գագաթին, որը գտնվում է Ռուսաստանի հարավ-արևմտյան հատվածում: Պայքարն ավարտվել է ռուս ըմբիշի հաղթանակով:

Նշվում է, որ մենամարտի մասնակիցներն ընտրվել են բազմաթիվ թեկնածուներից: Միայն պատրաստված մարդիկ կարող են մասնակցել նման միջոցառման, քանի որ միայն Էլբրուսի լեռնագագաթին հասնելու համար արդեն իսկ մեծ էներգիա ու պատրաստվածություն են պահանջվում:

Երկու ըմբիշներն էլ նախօրոք լուրջ պատրաստություն են անցել, ընդհուպ՝ կլիմայավարժման(ակլիմիզացիա) գործընթաց:

Լեռնագնացությունն սկսվել է 03:00-ին: Ըմբիշները լեռան գագաթին հասել են 09:00-ին ու անցկացրել խառը մենամարտ անհավանական՝ ծովի մակարդակից 5637 մետր(18500 ոտնաչափ) բարձրության վրա: Մենամարտը տևել է 5 րոպե:

Հատկանշական է, որ երկու մարզիկներն էլ փոքր ցրտահարվել են, քանի որ լեռնագագաթին շատ ուժեղ քամի է եղել:

Հավելենք, որ մենամարտի կազմակերպիչները ցանկանում են Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում այս պայքարը սահմանել որպես «ամենաբարձր մենամարտն» աշխարհում:

3

4

5

6

7

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ