Սամվել Հովհաննիսյանը բրոնզե մեդալ է նվաճել խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթացող խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Սամվել Հովհաննիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Ավելի վաղ, ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Սենիկ Սերոբյանը նվաճել էր ոսկե մեդալ, իսկ 74 կգ քաշային Արարատ Սարգսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Հայաստանն խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը ներկայացել էր 12 մարզիկով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ