Սամվել Գասպարյանը բրոնզե մեդալ է նվաճում Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում

Էյլաթ քաղաքում շարունակվում է զուգահեռաբար ընթանալ ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը:

Մ20 տարիքային խմբում 94 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Գասպարյանը հաջող ելույթ ունեցավ:

Պոկում վարժությունում 2015 թ. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոնին միայն 3-րդ մոտեցումից հաջողվեց պոկել 150 կգ:

Իսկ հրում վարժությունում ամեն ինչ շատ ավելի հաջող դասավորվեց մեր պատվիրակության համար: Սամվելը նախ գլխավերևում պահեց 190 կգ ծանրաձողը, հետո բարձրացրեց 194 կգ և վերջում վստահորեն պոկելով 196 կգ կշռող ծանրաձողը՝ նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Իսկ երկամարտի 346 կգ արդյունքով պարգևատրվեց բրոնզե մեդալով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ