Սամվել Աղաջանյանն ու Սամվել Հակոբյանը ոսկե մեդալ նվաճեցին Թուրքիայում

Տրաբզոնում ընթացող դպրոցականների 16-րդ Գիմնազիադայում այսօր հիանալի են հանդես եկել Հայաստանի մարզիկները:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում Հայաստանի 4 ըմբիշներից երկուսը արժանացան ոսկե մեդալի, իսկ մյուս երկուսը կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին՝ հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

46 կգ քաշային Սամվել Աղաջանյանը, հաղթելով Թուրքիայի, Ֆրանսիայի և Հնդկաստանի ըմբիշներին, հռչակվել է Գիմնազիադայի չեմպիոն: Նրա հաջողությունը կրկնել է նաև 50 կգ քաշային Սամվել Հակոբյանը: 66 կգ քաշային Հարություն Ալեքսանյանն արժանացել է բրոնզե մեդալի: Ընդամենը մեկ պարտություն կրելով՝ Արսեն Սարգսյանը 84 կգ քաշային կարգում նույնպես արժանացել է բրոնզե մեդալի: Հունահռոմեական ըմբշամարտի մեր ընտրանին Գիմնազիադայում հանդես է եկել Էդգար Խաչատրյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ երեկ չորս մեդալ էլ (2 արծաթե 2 բրոնզե) նվաճել էին Հարություն Նալբանդյանի գլխավորությամբ հանդես եկած ազատ ոճի ըմբիշները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ