Սամուել Սևյանն արժանացավ գլխավոր մրցանակին

15-ամյա ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը հիանալի հանդես եկավ Սենթ Լուիս քաղաքում անցկացված շախմատի SPICE Cup մրցաշարում՝ 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով արժանանալով գլխավոր մրցանակին՝ 5000 դոլար պարգևավճարի: Պատանի շախմատիստը մրցաշարում անպարտելի էր:

7–րդ տուրում Սամուել Սևյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով առաջատարներից մեկին՝ ուկրաինացի Իլյա Նիժնիկին: Հաջորդ տուրում հայ գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Ջեֆրի Սյունի հետ:

Ավարտական տուրից առաջ Սևյանն ընդամենը կես միավոր էր զիջում մրցաշարի միանձնյա առաջատար ամերիկացի Ռեյ Ռոբսոնին: Վերջինս 9-րդ տուրում հաշտություն կնքեց Ջեֆրի Սյունի հետ, իսկ ահա Սևյանը հաղթանակով ավարտեց ռուսաստանցի Ալեքսանդր Շիմանովի հետ պարտիան ու 6,5 միավորով հավասարվեց Ռոբսոնին: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող դարձավ Սամուել Սևյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ