Սամուել Սևյանը կմասնակցի Տեխասի համալսարանի շախմատի բաց մրցաշարին

Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում կմեկնարկի Տեխասի համալսարանի շախմատի բաց մրցաշարը, որի 50 մասնակիցներից 15-ը գրոսմայստերներ են: Նրանց թվում է ամերիկահայ 15-ամյա գրոսմայստեր Սամուել Սևյանը: Նա ՖԻԴԵ-ի անհատական վարկանիշով (2590) մասնակիցների մեջ 3-րդ արդյունքն ունի՝ զիջելով միայն ամերիկացի Ջեֆրի Սյունին (2660) և ռուսաստանցի Անդրեյ Ստուկոպինին (2600):

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 7500 դոլար է, որից 3000-ը կստանա հաղթողը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ