Սամուել Սևյանը հաշտություն կնքեց մրցակիցների հետ

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի SPICE Cup մրցաշարի հերթական օրը շախմատիստները միանգամից 2 տուր անցկացրին: Սամուել Սևյանը 4-րդ և 5-րդ տուրերի մրցախաղերում հաշտություն կնքեց  ամերիկացի Մայքլ Ուիլյամ Բրաունի և մեքսիկացի Մանուել Լեոնի հետ: Հայ գրոսմայստերը 5 տուրից հետո վաստակել է 3 միավոր և ընթանում է 13-րդ տեղում: 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են վիետնամցի Լե Քուանգ Լյեմը և ԱՄՆ-ը ներկայացնող Լի Ժույֆենը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ