Սամուել Սևյանը երկրորդ հաղթանակը տոնեց

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի SPICE Cup մրցաշարի 6 –րդ տուրում Սամուել Սևյանը 4 անընդմեջ ոչ-ոքիներից հետո վերջապես հաղթանակ տարավ՝ սպիտակներով պարտության մատնելով ԱՄՆ-ը ներկայացնող Թիմուր Գարեևին: Այս հաղթանակի շնորհիվ հայ գրոսմայստերը 4 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական: Առանց պարտության հանդես եկող պատանի շախմատիստն ընդամենը կես միավոր է զիջում առաջատարներին:

Աղյուսակը գլխավորող վիետնամցի Լե Քուանգ Լյեմի և ԱՄՆ-ը ներկայացնող Լի Ժույֆենի մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Դա հնարավորություն ընձեռեց ուկրաինացի Իլյա Նիժնիկին, ամերիկացիներ Ռեյ Ռոբսոնին ու Մայքլ Ուիլյամ Բրաունին 4,5 միավորով հավասարվել առաջատարներին: Նրանցից մեկի՝  Իլյա Նիժնիկի հետ Սևյանը սևերով կխաղա 7-րդ տուրում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ