Սամուել Էտո’ո.«Ռեալում» չէին սիրում սևամորթներին»

«Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’ոն պատմել է մադրիդյան ակումբում իր ելույթների մասին:

«Երբ ես 16 տարեկան էի ու խաղում է «Ռեալի» կանտերայում, ինձ ոչ ոք չէր հարգում, նույնիսկ իմ թիմակիցները: Նրանք ինձ այնպես էին վերաբերում, կարծես ես նվիրված չէի մարզվում, չնայած ես շատ գոլեր էի խփում:

Ինձ հավատում էին միայն Կապելոն և Գալբիատին: Հենց նրանք ինձ հնարավորություն տվեցին խաղալ առաջին թիմում: Բայց այդ ժամանակ ես փառք ու փող էի ուղում, նշանակալի մարդ էի ուզում լինել ֆուտբոլում: Չէի ցանկանում հեռանալ «Ռեալից», բայց այդպես ստացվեց:

Մինչև հիմա չեմ մոռանում, թե ինչպես էին ինձ վերաբերվում «Ռեալում»: Ես միշտ լավ էի հանդես գալուստ, ուստի միակ բացատրությունն այն է, որ այնտեղ չէին սիրում սևամորթներին»,-ասել է կամերունցի հարձակվողը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ