Սամսուն 2016. Ռինգում 1/8 եզրափակչի մենամարտերն են

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր տեղի են ունենում 1/8 եզրափակչի մենամարտերը: Այսօր ռինգ դուրս կգան Հայաստանի 4 ներկայացուցիչներ, որոնցից 3-ը կանցկացնեն իրենց առաջին մենամարտերը:

Այսպիսով, 56 կգ քաշային կարգում Արամ Ավագյանը կմեկնարկի Գերմանիան ներկայացնող Էլ-Հագ Օմարի հետ մենամարտով: 69 կգ քաշային կարգում Վլադիմիր Մարգարյանը առաջին մենամարտում կմրցի Բուլղարիան ներկայացնող Սիմեոն Չամովի հետ:

75 կգ քաշային կարգում Արման Հովհիկյանն իր 2-րդ մենամարտում կմրցի Հունգարիան ներկայացնող Զոլտան Հարչսայի հետ, իսկ 81 կգ քաշային կարգում Նիկոլ Արությունովը կմեկնարկի սլովակ Մատուս Ստրինսկոյի հետ մենամարտով:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի 4 ներկայացուցիչները՝ Անուշ Գրիգորյանը (51 կգ),  Հովհաննես Բաչկովը (64 կգ), Արթուր Հովհաննիսյանն (49 կգ)  ու Նարեկ Աբգարյանը (52 կգ)  դուրս են եկել քառորդ եզրափակիչ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ