Սամսուն-2016. Նարեկ Աբգարյանն օլիմպիական ուղեգիր նվաճեց Թուրքիայում

Թուրքիայի Սամսոն քաղաքում ընթացող բռցնքամարտի Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում քիչ առաջ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը հաղթեց Իռլանդիան ներկայացնող Բրենդան Իրվինեին և դուրս եկավ եզրափակիչ` միաժամանակ նվաճելով օլիմպիական ուղեգիր՝ հայտնում է ՀԲՖ-ն:

Հիշենենք, որ այսօր ուղեգիր էր նվաճել նաև 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգա նաեւ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ովքեր այսօր պարտություն կրեցին, վաղը կմրցեն 3-րդ տեղի համար, որը նույնպես կապահովի Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ