Սամսուն-2016. Հովհաննես Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Թուրքիայում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակչում Հովհաննես Բաչկովը (64 կգ) հաղթեց Պատ Կորմակին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Պատ Կորմակին ներկայացնում էր Մեծ Բրիտանիան, որը Եվրոպական խաղերի եւ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է:

Այսօր, կիսաեզրափակչի համար Հայաստանից կմրցի ևս 4 բռնցքամարտիկ: Ռինգ դուրս կգան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ),  Նարեկ Աբգարյանը (52 կգ) և Արամ Ավագյանը (56 կգ):

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ