Սամսուն-2016. Հայաստանի 5 ներկայացուցիչները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

Թուրքիայի Սամսոն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը. ռինգ դուրս կգան Հայաստանի 5 ներկայացուցիչներ, տեղեկացնում է  Հայաստանի Բռնցաքամարտի ֆեդերացիայի պաշտոնական էջը:
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կմրցի Իտալիան ներկայացնող Մանուել Կապայի հետ:
56 կգ քաշային Արամ Ավագյանի մրցակիցը ադրբեջանցի Ջավիդ Չալաբիյեվն է: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում Արամը, չնայած մարզադահլիճում տիրող ճնշող մթնոլորտին, այնումենայնիվ կարողացավ հաղթել թուրք մարզիկին:
64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կմրցի Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր եւ 2015 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր` Լիտվան ներկայացնող Էվալդաս Պետրոսկասի հետ: Հատկանշական է, որ Եվրոպայի առաջնությունում Բաչկովը պարտվել էր հենց նրան:
Երեկոյան մրցահերթում` որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին, առաջինը ռինգ դուրս կգա Նարեկ Աբգարյանը: 52 կգ քաշային մեր մարզիկը կմրցի Իռլանդիան ներկայացնող Բրենդան Իրվինեի հետ, իսկ Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը ռինգ դուրս կգա 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով կմրցի իտալացի Վինչենցո Մանգիակապրեի հետ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում հաղթանակը Հայաստանին կպարգեւի օլիմպիական ուղեգիր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ