Սամսուն-2016. Հաղթանակների օր հայ բռնցքամարտիկների համար

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարի 3-րդ օրը հաջող էր հայ բռնցքամարտիկների համար: Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչներն էլ հաղթանակ տարան:

52 կգ քաշային կարգում Նարեկ Աբգարյանը քիչ առաջ վստահ հաղթանակ տարավ լեհ Յոժվիկ Մաչեյի նկատմամաբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Մեր բռնցքամարտիկը 3 ռաունդներում էլ ուժեղ գտնվեց մրցակցից՝ հայտնում է ՀԲՖ-ն:

Հիշեցնենք, որ այսօր քառորդ եզրափակիչ էին դուրս եկել նաև 49 կգ քաշային Արթուր Հովհանիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

Հայաստանի ներկայացուցիչներից վաղը ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Հովհիկյանն ու 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ