Սամսուն 2016. Այսօր ռինգ դուրս կգան Հայաստանի 4 ներկայացուցիչներ

Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվում է Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Հայաստանից այսօր ռինգ դուրս կգա  4 ներկայացուցիչ:

51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 64 կգ Հովհաննես Բաչկովն իրենց առաջին մենամարտերում հաղթանակներ են տարել եւ այսօր մրցելու են քառորդ եզրափակիչ դուրս գալու համար, իսկ 49 կգ Արթուր Հովհաննիսյանն ու 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանն այսօր 1/8-ում անցկացնելու են իրենց առաջին մենամարտերը:

Անուշը այսօր կմրցի Ռումինիան ներկայացնող Պերիոչ Լակրաիորայի հետ, իսկ Բաչկովի մրցակիցը կլինի իտալացի Վիչենցո Արեչիան:

Արթուր Հովհաննիսյանի առաջին մրցակիցը  բուլղարացի Տինկո Բանաբակովն է, իսկ Աբգարյան Նարեկը կմեկնարկի լեհ Յոժվիկ Մաչեյի հետ մենամարտով:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ