Սամսուն 2016. Այսօր կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Հայաստանի 6 ներկայացուցիչներ

Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվում է Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Այսօր տեղի են ունենալու քառորդ եզրափակչի մենամարտերը: Կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Հայաստանի 6 ներկայացուցիչներ:

Այսպիսով, առաջինը ռինգ դուրս կգա 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Մեր մարզուհին կմրցի Նորվեգիան ներկայացնող Հանսեն Մարիելի հետ:

64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովի մրցակիցը կլինի Բաքվի Եվրոպական խաղերի եւ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր` Մեծ Բրիտանիան ներկայացնող Պատ Կորմակը:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կիսաեզրափակչի համար մենամարտում մրցելու է Գերմանիան ներկայացնող Չերակիս Կրիստոսի հետ:

69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը կմրցի Մեծ Բրիտանիան ներկայացնող Չիրուս Պատինսոնի հետ:

52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը ուժերը կչափի իտալացի Վիչենցո Պիցարդիի հետ:

56 կգ քաշային Արամ Ավագյանը կմրցի Թուրքիան ներկայացնող Իբրահիմ Գոկցեկի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ